Մերիլին Մոնրոյին հաջողվեց գրավել հազարավոր տղամարդկանց սրտեր և դառնալ դարաշրջանի խորհրդանիշը: Սակայն թեթև և անհոգ «էկրանային» կերպարն իրականում այդքան էլ չէր համապատասխանում սեքսուալ գեղեցկուհու ներաշխարհին:
Մերիլին Մոնրոյի նախընտրած զբաղմունքներից մեկը, որի մասին նա լռում էր և չէր արտահայտվում, ընթերցանությունն էր: Գիրքը ձեռքին` նա հաճախ էր երկար ժամանակ անցկացնում:
Չնայած այն բանին, որ գեղեցկուհին չուներ համալսարանական կրթություն, այդուհանդերձ շատ լավ էր հասկանում քաղաքականությունից, հետաքրքրված էր պատմությամբ, հիմնեց անգամ սեփական պրոդյուսերական ընկերությունը:
Ինչպես ստեղծագործող մարդկանց մեծ մասը, Մերիլին Մոնրոն ևս փորձում էր գրել` գրում էր բանաստեղծություններ, որոնց մեջ կար և ցավ, և տառապանք, և կենսասիրություն, և մեծ կիրք:











