Իրավական 

Երևանյան լճից դուրս է բերվել ջրահեղձ եղած տղամարդու դի. Shamshyan.com

analitik.am

Քիչ առաջ ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 18 փրկարարական ջոկատի աշխատակիցները Երևանյան լճից դուրս բերեցին 50-55 տարեկան տղամարդու դի: Ինչպես նշված վայրից հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները դին հանձնել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբին, որտեղ աշխատանքները ղեկավարում է Շենգավիթի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը: Այս պահին ժամանել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը:

Հաշվի առնելով դեպքը՝ ժամանել են նաև Շենգավիթի դատախազության աշխատակիցները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ջրահեղձ եղած տղամարդու ինքնությունը:

Ափին հայտնաբերվել են կոշիկներ, գուլպաներ և թաշկինակ, և չի բացառվում, որ դրանք լինեն ջրահեղձ եղած քաղաքացունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Նույն շարքից