Իրավական 

Ինչ է կատարվում Ալաշկերտի մանկապարտեզում. աղիքային ցուպիկի մանրէ հայտնաբերվել է անգամ մաքուր սպասքի վրա

Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի մանկապարտեզում աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են հայտնաբերվել ոչ միայն սննդամթերքի մեջ, այլ նաև՝ մաքուր սպասքի և անգամ խոհարարի մոտ։

Հիշեցնենք, որ մանկապարտեզի սաները թունավորման ախտանիշներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ երեխաների մոտ ախտորոշվել է՝ «Սուր աղիքային ինֆեկցիա անհայտ ծագման, գաստրոէնտերոկոլիտիկ տարբերակ, միջին ծանրության ձև»,որն առողջությանը պատճառել է թեթև վնաս:

Վարակի հետ շփված անձանց շրջանում անցկացված հետազոտության արդյունքում 2 երեխայի մոտ հայտնաբերվել է «Կլեբսիելա», իսկ 6 երեխայի մոտ հայտնաբերվել է «Շիգելլա զոնե»:

«Փաստինֆո»–ի տեղկություններով՝ մանկապարտեզի խոհանոցում կատարված հետազոտության համաձայն  աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են հայտնաբերվել՝ սառնարանի միջից, պանրի և կարագի ամաններից, մաքուր ափսեներից, բաժակներից, գդալներից և դանակներից, կտրատած տավարի մսից, փլավի կաթսայից, խոհարարի ձեռքերից, հագուստից և խալաթից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից