Ռազմական 

Բելոռուսը ЗРК С-300 հրթիռային համակարգեր կտեղակայի Լեհաստանի ու Մերձբալթյան երկրների սահմանին

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Բելոռուսը ЗРК С-300 հրետանային համակարգեր կտեղակաայի Լեհաստանի ու Մերձբալթյան երկրների սահմանին: Այս մասին հայտնել է Բելոռուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովը, նշելով, որ կոլեկտիվ անվտանգության պայմանագրի շրջանակներում սահմանային շրջաններում կտեղակայվի ռուսական հակաօդային պաշտպանության 2 դիվիզիոն:

Միաժամանակ նախարարը նշելէ, որ բացի С-300 համակարգերից առաջիկայում Բելոռուս կտեղափոխվեն նաեւ С-400 հրթիռային համակարգեր:

Նախարարի խոսքերով, Բելոռուսը նման քայլի է գնում իր սահմաններում, մասնավորապես բալթյան երկրներում ու Լեհաստանում ՆԱՏՕ-ի աննախադեպ աշխուժացման պատճառով, որը նոր զինուժ ու զրահատեխնիկա է տեղափոխում տարածաշրջան:

Վերջում նա ավելացրել է, որ Ռուսաստանը շարունակում է հանդիսանալ Բելոռուսի հիմնական ռազմա-տեխնիկական գործընկերն, ինչը վկայում են վերջին տարում կնքված շուրջ 40 պայմանագրերը:

 

 

Նույն շարքից