Ռազմական 

Ուկրաինական ուժայինները շուրջ 31 անգամ խախտել են հրադադարը

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրաինական ուժայինները օրվա ընթացքում շուրջ 31 անգամ խախտել են Դոնբասում դործող հրադադարը: Այս մասին հայտնել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության հրամանատարական շտաբից, նշելով, որ ուկրաինական ուժայինները Դոնեցկի ու աշխարհազորայինների ուղղությամբ արձակել են առնվազն 160 ռումբ:

Ուկրաինական կողմը կիրառել է ծանր հրետանային համակարգեր, տանկեր ու ականանետներ:

Հրետակոծվել են հիմնականում Գորլովկա, Սպարտակ, Շիրոկինո բնակավայրերն ու Դոնեցկի Կույբիշեւի շրջանը:

Զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները դեռեւս ճշտվում են:

 

 

 

 

Նույն շարքից