Ռազմական 

Սոմալիում անջատողական գրոհայինների հարձակման հետեւանքով զոհվել է 15 մարդ

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Սոմալիի հարավում ահաբեկչական խմբավորումների հարձակման հետեւանքով զոհվել է 15 զինվորական:

Հարձակումն իրականացվել է Սոմալիի հարավում գտնվող Աֆգոյե քաղաքում, որտեղ գրոհայինների ու իրավապահների միջեւ ընթացել է հրաձգություն:

Գրոհայիններին հաջողվել է գրավել քաղաքում գտնվող ռազմաբազան ու ոստիկանության բաժանմունքը:

Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել Սոմալիում գործող Աշ-Շաբաբ ահաբեկչական խմբավորումը, որը պարբերաբար հարձակումներ է ձեռնարկում պետական հաստատությունների վրա, զբաղվում մարդկանց առեւանգմամբ ու շորթումներով:

 

 

Նույն շարքից