Մշակույթ 

Մահացել է հայտնի ջազային երաժիշտ և կոմպոզիտոր Գյունտեր Շուլերը

ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում 90 տարեկան հասակում մահացել է հայտնի ջազային երաժիշտ և կոմպոզիտոր Գյունտեր Շուլերը։ Այս մասին  հայտնում է lenta.ru-ն:

Շուլերը ծնվել է 1925 թ. նոյեմբերի 22-ին, Նյու Յորքում, երաժիշտների ընտանիքում: Դեռահասության տարիներից նա նվագել է Ցինցինատիի, իսկ հետո` Մետրոպոլիտեն օպերայի նվագախմբում:

Ջազային երաժշտի կարիերան Շուլերը սկսել է Մայլս Դևիսի խմբում, իսկ 1950-ական թվականներին նա միավորվել է ջազային դաշնակահար Ջոն Լյուիսի հետ: Նրանց համագործակցության արդյունքում ստեղծվել է «Ժամանակակից ջազային ընկերակցությունը», որը ջազի ու դասականի յուրօրինակ համադրություն է:

Նույն շարքից