Իրավական 

Դանակի 55 հարվածով սպանված փարաքարցու բնակարանում այլ կնոջ եղունգնե՞ր են հայտնաբերվել

Այս տարվա փետրվարի 5-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցում առանձնակի դաժանությամբ սպանություն էր տեղի ունեցել: Ննջասենյակում հայտնաբերվել էր տանտիրուհու՝ 51-ամյա Անահիտ Զաքևոսյանի դիակը` դանակի մոտ 55 հարվածներից վնասվածքների հետքերով: Armlur.am-ին տեղեկություններ են հասել, որ գյուղում լուրեր են շրջանառվում, թե դեպքի վայրից հայտնաբերվել են այլ կնոջ եղունգներ, հնարավոր է` հանցագործության մասնակից: Շրջանառվող լուրերը, սակայն,

Քննչական կոմիտեից Armlur.am-ի հարցմանն ի պատասխան հերքել են` հավելելով, որ տուժող կնոջ եղունգներն են ուղարկվել փորձաքննության: Մեզ հայտնել են նաև, որ Անահիտ Զաքևոսյանի սպանության գործով դեռևս կասկածյալներ չկան, նախաքննությունը շարունակվում է: Ավելի վաղ հայտնել էինք, որ Անահիտ Զաքևոսյանի գործով գրեթե բոլոր հարևանները տարվում էին հարցաքննության: Ավելին՝ ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ սպանված կնոջ ամուսինը տեսել է հանցագործին:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը նշել էր, որ սպանված 51-ամյա Անահիտի ընտանիքը գյուղում փոքրիկ խանութ ունի, որն էլ նրանց ապրուստի միջոցն է: «Ամուսնացած էր, ամուսնու հետ խանութում էին աշխատում: Երեկոյան 9-ի կողմերն Անահիտն ամուսնուն ասել է, որ գնում է տուն՝ հեռուստացույց դիտելու, և այս դեպքն է պատահել: Գյուղում բոլորը շոկի մեջ են, չենք հասկանում, թե ինչը կարող էր լինել այս սպանության պատճառը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից