Գիտություն 

Երեխայի գենը կարող է փոփոխվել մոր սննդակարգից

analitik.am

Հղիության հենց առաջին ամսվանից կնոջ կերակրացանկից մեծ բան է կախված: Կերակրացանկի միջոցով կարելի է որոշակի գեներ հեռացնել երեխայի միջից: Այս փորձը կատարել են կենդանիների վրա և այն տվել է իր դրական արդյունքը:


Փորձագետները հետազոտել են 84 հղիների Գամբրիա գյուղական թաղամասից: Այստեղ մարդկանց աճը արագ փոխվում է՝ կախված անձրևային և չոր եղանակից : Շատ կանայք հղիացել են անձրևոտ եղանակների ժամանակ, իսկ ոմանք էլ չոր եղանակի ժամանակ:


Ըստ BBC-ի փորձի ընթացքում գիտնականները չափել են երեխայի և մոր արյան սնուցինչերը հղիության 2-8 ամսվա ընքացքում, նախքան երեխայի ծնունդը: Հետազոտությունների ղեկավարը` բժիշկ Բռենֆին Հեննիգը` Լոնդոնյան դպրոցից, նշել է, որ մոր սննդի հետևանքով փոփոխվել են երեխայի ԴՆԹ-ի արդյունքները: Այս նույն արդյունքին էին եկել կենդանիների փորձից հետո: Օրնակ մկների մորթու գույնը կախված է եղել մոր սնվելուց: Դրա համար էլ կարևոր է մոր ճիշտ սնունդը հղիության ընթացքում»:


Այն երեխաները, որոնք սաղմնավորվել են անձրևոտ եղանակին, նրանց մոտ մեթիլանի խումբը հետազոտված գեների մեջ ավելի շատ է, քան երեխաներինը, որոնք սաղմնավորվել են չոր եղանակին:


Այսպիսով մոր սխալ սնվելուց երեխայի մոտ կարող են պակասել շատ կարևոր բջիջներ:

Նույն շարքից