Մշակույթ 

Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների սրբապատկերը կցուցադրվի Հայաստանի առաքելական եկեղեցիներում

Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների սրբապատկերը կտեղադրվի Հայ առաքելական եկեղեցու թեմերի եկեղեցիներում, հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի քահանա Վահրամ Մելիքյանը Facebook–ի իր էջում։

Սուրբ նահատակների սրբապատկերն օծվել է Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման կարգի ընթացքում, որը կայացել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիացնում ապրիլի 23–ին։

«Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությամբ նահատակաց սրբապատկերը հավատացյալ ժողովրդի խոնարհումի և աղոթքի համար զետեղվել է Մայր Տաճարում»,– նշել է քահանան։

Առաջիկա ամիս սրբապատկերը կփոխադրվի Մայր Աթոռի Ս. Հրեշտակապետաց եկեղեցի: Ի տես և ի օրհնություն հավատավոր հայորդիների` օգոստոսին այն կտարվի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, ապա Հայ Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներ:

Նույն շարքից