Apple ընկերությունը հայտարարել է, որ կփոխի իր քաղաքականությունը երգչուհի Թեյլոր Սվիֆթի բողոքից հետո։ Այս մասին գրում է BuzzFeed պարբերականը:
Apple Music նոր երաժշտական ծառայությունն իր օգտատերերին կներկայացնի օգտվելու եռամսյա անվճար շրջան, որից հետո երգեր լսելը կարժենա ամսական 10 դոլար: Այդ 3 ամիսներին երգիչների համար հոնորար չի նախատեսվել: