Գիտություն 

«Վամպիրային թերապիան» կարող է վերջ դնել ծերացման գործընթացին. գիտնականներ

analitik.am

Հարվարդի համալսարանի գիտնականներն իրականացրած 2  հետազոտությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ երիտասարդ արյան փոխներարկումը կարող է դադարեցնել կամ էլ զգալի դանդաղեցնել ծերացման գործընթացը, հայտնում է The Telegraph-ը։

 

Մասնագետները պարզել են, որ երիտասարդ արյան քիմիական բաղադրությունը շատ դրական ազդեցություն է ունենում տարեց օրգանիզմի վրա։ Նրանց համոզմամբ՝ երիտասարդ արյան փոխներարկումը կարող է անգամ բուժել Ալցհայմերի հիվանդությունը, ինչպես նաև կազմավորում է նոր արյունատար անոթներ, բարելավում հիշողությունն ու մտավոր կարողությունները։

 

Հարվարդի գիտական թիմը պարզել է, որ «երիտասարդության պրոտեինը»՝ GDF11-ը, որն առկա է արյան մեջ, պատասխանատու է ուղեղն ու մկաններն ուժեղ, երիտասարդ պահելու համար։ Նշվում է, որ GDF11-ի քանակությունը շատ է լինում երիտասարդ տարիքում, իսկ մեծանալու հետ մեկտեղ այն քչանում է։

 

Պարբերականը հավելում է, որ հետազոտությունների շրջանակներում ուսումնասիրվել են մկները, իսկ մարդկային փորձարկումները կանցկացվեն եկող 2-3 տարվա ընթացքում։

Նույն շարքից