Ռազմական 

Ան-Նուսրայի ահաբեկիչները շարժվում են Դամասկոսի ուղղությամբ

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Սիրիայի հարավում՝ Դարա պրովինցիայում ու Ա-Կունետրիայում գործող Ան-Նուսրա ահաբեկչական խմբավորման գրոհայինները վերակազմավորվել են Ջեշ Ալ-Ֆաթհ կազմավորման ու նպատակ ունենեն առաջիկայում լայնամասշտաբ հարձակում սկսել Դամասկոսի հարավային ուղղությամբ:

Անմիջապես դրանից հետո գրոհայինները հարձակման են անցել ու վերագրավել Թլուլ Համպի ստրատեգիական բարձունքները, որ ավելի վաղ ազատագրվել էր քրիստոնյա դրուզների կողմից: Հատկանշական է, որ գրոհային կրակային օժանդակություն են ցուցաբերել սահմանային իսրայելական հենակետերից:

Այսպիսով գրոհայինների առջեւ ուղիղ ճանապարհ է բացվել դեպի Ալ-Կունետրիայի վարչական կենտրոն Ալ-Բաս քաղաքը:

Ներկայումս արյունալի մարտեր են ընթանում Համփ քաղաքի տարածքում, որտեղ սիրիական ավիացիայի օժանդակությամբ կառավարական ուժերին հաջողվում է կասեցել ահաբեկիչների առաջխաղացումը:

 

 

 

Նույն շարքից