Ռազմական 

ԻՊ խմբավորման գրոհայիներն ականապատել են Պալմիրայի ավերակները

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ահաբեկչական ԻՊ խմբավորման գրոհայինները ամբողջությամբ ականապատել են ավելի վաղ Սիրիայում գրավված Պալմիրա քաղաքի ավերակները:

Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը, նշելով, որ ականապատման նպատակը դեռեւս հայտնի չէ, սակայն գոյություն ունի հավանական երկու տարբերակ. Գրոհայինները կամ մտադիր են պայթեցնել հնագիտական հուշարձանները, կամ կասեցնել սիրիական զորքերի առաջխաղացման փորձերը:

Ավելի վաղ գրոհայինները տեսանյութերում ապացուցել էին, որ դեռեւս չեն պայթեցրել Պալմիրայի ավերակները:

Գրոհայինները մայիսի կեսերին զավթելով քաղաքը, անմիջապես մահապատժի էին ենթարկել 200 խաղաղ բնակչի ու գերեւվարել շուրջ 600 մարդու:

 

 

Նույն շարքից