Ռազմական 

Տաջիկստանի սահմանագծին լայնամասշտաբ մարտեր են ընթանում

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Տաջիկստանին անմիջականորեն սահմանակից Բադաշխան շրջանում աֆղանական կառավարական ուժերին երկարատեւ մարտերից հետո հաջողվել է ազատագրել մի շարք բնակավայրեր: Յամգան շրջանում տեղի ունեցած մարտերի ընթացքում հաջողվել է վնասազերծել  թալիբան շարժման շուրջ 120 գրոհայիններին ու նրանց կողմնակիցներին:

Սպանվածների թվում են եղել նաեւ 6 դաշտային հրամանատար, որոնցից մեկը եղել է Տաջիկստանի քաղաքացի: Կառավարական ուժերը զոհեր չեն տվել: Վերոհիշյալ շրջանը գրոհայինները վերահսկել են 2 շաբաթ:

Հիշեցնենք, որ ապրիլի վերջերից թալիբները երկրում վերսկսել են լայնամասշտաբ հարձակում, որն ուղեկցվում է անընդմեջ ահաբեկչական գործողություններով:

 

 

 

 

 

 

Նույն շարքից