ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հարավում ինքնաթիռի կործանման ժամանակ մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կոմպոզիտոր Ջեյմս Հորները: Այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը:
Կոմպոզիտորը բացի «Տիտանիկից», որի աշխատանքի համար նա երկու «Օսկար» է ստացել, աշխատել է «Խիզախ սիրտը», «Աշնան լեգենդները», «Մտքի խաղերը» ֆիլմերի վրա: