Ռազմական 

Քրդական զորաջոկատներն ընդհուպ մոտենում են Ռաքքա քաղաքին

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, շարունակվում է քուրդ կամավորական զորաջոկատների առաջխաղացումը Աֆրինի ուղղությամբ: Երկարատեւ ու արյունալի մարտերից հետո քուրդ կամավորներին հաջողվել է ազատագրել շուրջ 30 բնակավայր:

Միաժամանակ դաշնակիցների օդուժը ավիահարվածներ է իրականացրել Ռաքքայի մատույցներում տեղակայված ԻՊ գրոհայինների հենակետերին:

Իրաքյան քրդերը նոր համալրումներ են ուղարկել սիրիացի հայրենակիցներին:

Ռաքքայի պաշտպանության համար ԻՊ գրոհայինները այստեղ են կենտրոնացրել օտարերկրյա վարձկաններին, որոնք աչքի են ընկնում առանձնակի դաժանությամբ ու առավել մարտունակ են:

Կառավարական ուժերին հաջողվել է որոշակի առաջխաղացում գրանցել Հոմս պրովինցիայում: Ազատագրվել են Թադմորից արեւմուտք ընկած մի քանի բնակավայրեր:

 

 

Նույն շարքից