ՌԴ հանրահայտ երգիչ Օլեգ Գազմանովի պաշտոնական ալիքը YouТube-ում արգելափակվել է: Այս մասին հայտնում է news.com կայքը։
«Առաջ, Ռուսաստան» հայրենասիրական երգը տեղադրելուց հետո սկզբում նրա էջում առաջացել են տեխնիկական խնդիրներ, հաջորդ օրը հակերներին հաջողվել է հեռացնել տեսահոլովակը, այնուհետև մուտքն ալիք ընդհանրապես դադարեցվել է: