Getty Images ֆոտոգործակալության ղեկավարությունը Google ընկերության դեմ բողոք է ներկայացրել Եվրահանձնաժողով: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Getty-ում կարծում են, որ Google-ը խախտում է հակամենաշնորհային օրենսդրությունը։ Ֆոտոարխիվի ներկայացուցիչները պնդում են, որ Google-ի որոնումներով լուսանկարի օրիգինալ ֆայլին հղումը հատուկ տեղադրված է այնպես, որ օգտատերն այն դժվարությամբ գտնի: