Ռազմական 

ԻՊ գրոհայինները հայտարարել են Հյուսիսային Կովկասում «վիլայեթ» ստեղծելու մասին

analitik.am

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է Հյուսիսային Կովկասում իր  «վիլայեթի» (նահանգի) ստեղծման մասին: Ինչպես հաղորդում է  Lenta.ru-ն` այս տեղեկությունը տարածել է Institute for the Study of War աղբյուրը` վկայակոչելով ԻԼԻՊ-ի մամլո քարտուղար Աբու Մուհամադ ալ-Ադնանիին:

Աղբյուրը գրում է, թե «Կովկասի վիլայեթի» ստեղծման մասին  հայտարարվել էր Դաղստանի, Չեչնիայի, Կաբարդինո Բալկարիայի մի շարք ռազմական խմբավորումների ղեկավարների` ԻԼԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բագդադիին հավատարմության երդում տալուց  հետո: Երդման արարողությանը մասնակցել են այսպես կոչված` «Կովկասի էմիրություն» խմբավորման ահաբեկիչները, որը կապ ունի «Ալ-Կաիդայի»  հետ:

ԻԼԻՊ-ը Իրաքում հայտնվել է 2006-ին: 2014-ի ամռանը խմբավորման զինյալները վերահսկողություն են հաստատել Սիրիայի և Իրաքի որոշ տարածքներում, խալիֆայություն են հռչակել` Մոսուլ մայրաքաղաքով:

 

Նույն շարքից