Այն աշխատում է օգտագործողի աչքերի շարժով: Նորույթը,որը ստացել Eyecan+ անվանումը, թույլ է տալիս տեքստեր հավաքել և կատարել նաև մի շարք գործողություններ: Այն ակնոցների վրա դրվող սարքավորում է, որի օգնությամբ հաշմանդամները կարող են շարժել կուրսորը էկրանի վրայով և բացել էկրանի պատուհանները: Հաջորդ տարում Samsung-ը մտադիր է հաշմանդամներին նվիրաբերել 100 հատ Eyecan+ մկնիկներ:
Առաջին Eyecan+ մկնիկը արտադրվել է 2011թվականին, իսկ այս նոր տարբերակը կարժենա 45դոլար: