Իրավական 

Այսօր Երևանում 26-ամյա երիտասարդ է սպանվել. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 4-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում երիտասարդ տղայի դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ Շենգավիթի ոստիկանապետ Հրաչ Խոստեղյանի և ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից