Պատահարներ 

Արագածոտնի մարզում 45-ամյա վարորդը Mitsubishi Pajero-ով բախվել է ապառաժ քարերին. կան վիրավորներ. տեսանյութ

Shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ փետրվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի բնակիչ, 45-ամյա Սեյրան Մանուկյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 24 ՏՕ 646 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին ու հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մանուկյանն ու ուղևոր՝ համագյուղացի, 24-ամյա Գևորգ Դանիելյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից