Shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ փետրվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի բնակիչ, 45-ամյա Սեյրան Մանուկյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 24 ՏՕ 646 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին ու հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մանուկյանն ու ուղևոր՝ համագյուղացի, 24-ամյա Գևորգ Դանիելյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում