Իրավական 

Երևանում 13-ամյա երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած անձին բաց են թողել

Ապրլի 25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները անառակաբարո գործողություններ կատարելու պահին Մյասնիկյան պողոտայից, թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 55-ամյա Հայկազ Պ.-ին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Պարզվել է, որ վերջինը նշված ավտոբուսի սրահում անառակաբարո գործողություններ է կատարել 13-ամյա Հ. Ա.-ի նկատմամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 7-րդ դասարանում:

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Դպրոցականի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած Հայկազ Պ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից