Իրավական 

Երևանում 23-ամյա մի երիտասարդի են դանակահարել

Հուլիսի 4-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ծակած վերքեր, հեմորագիկ շոկ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 23-ամյա մի երիտասարդի:

Ըստ բժշկի տեղեկանքի, նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ձեռնարկված միջոցառումներով Կենտրոնականի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ են ստացել, երիտասարդին դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել Ֆիրդուսի փողոցի մոտակայքում ժամը 22.30-ին՝ վիճաբանության ժամանակ։

Ոստիկանները պարզել են դանակահարողի ինքնությունը։

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված բացատրական աշխատանքի շնորհիվ, կասկածյալը հունիսի 5-ին ներկայացել է ոստիկանություն և ձերբակալվել:

Կատարվում է քննություն:

Նույն շարքից