«Ես արդեն հայտարարել եմ, որ դա բացարձակ ճշմարտություն է»,-այսօր՝ օգոստոսի 8-ին, դատական նիստի ժամանակ հայտարարեց Սասնա ծռեր խմբի անդամ Պավել Մանուկյանը՝ պնդելով իր այն ցուցմունքը, որ պատահական կրակոցը, որի արդյունքում մահացել է ոստիկաններից մեկը, արձակել է ոչ թե Սմբատ Բարսեղյանը, այլ Էդուարդ Գրիգորյանը, ով հիմա ազատության մեջ է:
Մանուկյանի խոսքերով, եթե վերոնշյալ քայլն արած լիներ իր որդին՝ Արամ Մանուկյանը, ինքն այդ դեպքում ևս հայտարարելու էր այդ մասին. «Չնայած Արամ Մանուկյանն ինքն էր ասելու, որ ինքն է արել: Իմ ասածը բացարձակ ճշմարտություն է: Այլևս վերջ կեղծիքին: Սա է իրականությունը»:
Ավելի ուշ Պավել Մանուկյանը հայտարարեց, որ կրակոցին ինքն ականատես է եղել, այն մեկ մետր հեռավորության վրա է եղել. «Քիչ էր մնում պատահաբար զոհվեր նաև Լամբարյան Արմենը: Դա պատահական կրակոց էր»: