Իրավական 

Մարտի 1-ին Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը սնունդով են ապահովե՞լ զինվորներին

Այսօր՝ հունիսի 10-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե համապատասխանում է արդյո՞ք իրականությանը Սեդա Սաֆարյանի հայտարարությունը, որ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սնունդով են ապահովել զինծառայողներին, ասաց, որ չի մեկնաբանելու. «Դիմեք տիկին Սաֆարյանին»:

Ավելի վաղ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ իրեն կարող են տանել հրապարակ ու գնդակահարել, թե ինքը կապ ունի Մարտի 1-ի հետ:

Պատասխանելով հարցին, թե կարելի է արդյո՞ք ենթադրել, որ Գեղամ Պետրոսյանի ձերբակալությունը շղթայաձև կհանգեցնի մյուս սպանությունների բացահայտմանը, Խաչատրյանը հույս հայտնեց, որ հենց այդպես էլ կլինի:

Նույն շարքից