Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ 5-ամյա տղան, ով գտնվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, այդպես էլ կոմայից դուրս չգալով, օրեր առաջ մահացել է:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը՝ հավելելով, որ չնայած բժիշկների ջանքերին փոքրիկի մոտ այդ օրերի ընթացքում դրական դինամիկա չի արձանագրվել:
Նշենք, որ փոքրիկը վիրուսային ինֆեկցիայով տեղափոխվել էր ԲԿ:
Կայքի հետ զրույցում Անահիտ Հայթայանը նշել է, որ տղան ծնվել էր առողջական մի շարք խնդիրներով, բազմաթիվ անգամներ բուժում է ստացել ՀՀ և ԼՂՀ հիվանդանոցներում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փոքրիկն Արմավիրից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել է հունիսի 16-ին, գտնվել է կոմայի մեջ, իսկ նրա վիճակը շարունակել է մնալ ծայրահեղ ծանր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում