Պատահարներ 

Նորապատցի 5-ամյա տղան, կոմայից այդպես էլ դուրս չգալով, մահացել է. «Փաստինֆո»

Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ 5-ամյա տղան, ով գտնվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, այդպես էլ կոմայից դուրս չգալով, օրեր առաջ մահացել է:

Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը՝ հավելելով, որ չնայած բժիշկների ջանքերին փոքրիկի մոտ այդ օրերի ընթացքում դրական դինամիկա չի արձանագրվել:

Նշենք, որ փոքրիկը վիրուսային ինֆեկցիայով տեղափոխվել էր ԲԿ:

Կայքի հետ զրույցում Անահիտ Հայթայանը նշել է, որ տղան ծնվել էր առողջական մի շարք խնդիրներով, բազմաթիվ անգամներ բուժում է ստացել ՀՀ և ԼՂՀ հիվանդանոցներում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, փոքրիկն Արմավիրից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել է հունիսի 16-ին, գտնվել է կոմայի մեջ, իսկ նրա  վիճակը շարունակել է մնալ ծայրահեղ ծանր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից