Վերջին օրերի համեմատ այսօր հրադադարի ռեժիմը խախտվել է ամենաքիչը: Լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Լրագրողների հարցին, թե ինչ կանխատեսում ունի ինքը, ինչ կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո, ինչի մասին վարչապետը հայտարարեց երկու օր առաջ, Տոնոյանը նշեց, թե բացառում է, որ դա կբերի սահմանին լարվածության աճի: Ամեն դեպքում Տոնոյանը նշեց, որ ցանկացած դեպքում Զինված ուժերն իրենց աշխատանքն անելու են:
Պաշտպանության նախարարը խոսեց նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի կողմից բարձրացված հարցի մասին: Խոսքը մասնավորապես վերաբերում է Ադրբեջանում գտնվող գերիներին: Տոնոյանը նշեց, որ գերիների թիվը երեքն է՝ 2 ՀՀ քաղաքացի, 1 ԱՀ քաղաքացի. «Այս պահին մենք ԿԽՄԿ-ի միջոցով աշխատում ենք: Նրանց վերջին այցելությունը եղել է օգոստոսի 3-ին: Մiջազգային տարբեր հասարակական կaզմակերպություններ, մեր ՀԿ-ները զբաղվում են այդ հարցով: Իմ ներգրավվածությունը սահմանափակ է, քանի որ նրանք զինվորականներ չեն: Ամեն ինչ արվում է ՀԿ-ների միջոցով, որ շուտափույթ ազատվեն»: