Սիրիայում ռուսական ԻԼ-20 օդանավի ողբերգությունից հետո ռուսական իշխանությունները սկսել են ուժեղացնել արաբական երկրում տեղակայված ռադիոէլեկտրոնային պայքարի խմբերը: Այս մասին հայտնում է Իզվեստիան:
Թերթը գրում է, որ ռադիոէլեկտրոնային պայքարի առաջին համակարգերը Սիրիա են ուղարկվել ԻԼ-76-ով, երկուշաբթի: Դրանք արդեն գտնվում են Հմեյմիմ ռազմաբազայում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին, սիրիական ՀՕՊ-ը սխալմամբ խոցեց ռուսական ԻԼ-20 ռազմական օդանավը, ինչի արդյունքում 15 մարդ զոհվեց: Ռուսական կողմը կատարվածի մեջ մեղադրում է իսրայելական կործանիչներին, որոնք, Մոսկվայի պնդմամբ, մոլորեցրել են սիրիական ուժերին: