Իրավական 

Սահմռկեցուցիչ դեպք՝ Լոռիում. 30-ամյա մայրը խեղդամահ է արել 7-ամյա աղջնակին՝ ձեռքին պահելով մահացած մոր նկարը

Դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Հունիսի 21-ին, ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի տներից մեկում երեխայի դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Նշված հասցե են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանը և նույն վարչության Սպիտակի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 7-ամյա Կ.Կարապետյանի դին, իսկ նրա կողքին նստած է եղել մայրը՝ 30-ամյա Աննա Կարապետյանը, ով ձեքին էլ ունեցել է իր մահացած մոր մեծադիր նկարը: Պարզվել է, որ մայրը իր 7-ամյա աղջկան մահճակալի մեջ խեղդամահ է արել:

Ավելին՝ shamshyan.com

Նույն շարքից