Իրավական 

Սասնա ծռեր խմբի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Սասնա ծռեր  խմբի 11  անդամների գործով դատական նիստն այսօր ևս հետաձգվեց: Բանն այն է, որ խմբի անդամները դեռ անհայտ պատճառներով դատարան չէին բերվել, ինչի պատճառով էլ դատավոր Արշակ Վարդանյանը ստիպված եղավ հետաձգել նիստը: Հաջորդ նիստը տեղի է ունենալու մայիսի 11-ին:

Հավելենք, որ դատարանը բավարարեց փաստաբաններից մեկի միջնորդությունը գրություն ուղարկել ոստիկանության ուղեկցող գումարտակ հասկանալու համար, թե ինչու խմբի անդամները չեն բերվել դատարան:

 

Նույն շարքից