Կառավարությունն առաջարկում է քրեականացնել գրպահանահատությունը: Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կառավարության նիստի ժամանակ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ գրպանահատությունն այսօր լուրջ խնդիր է՝ հավելելով, որ գողության դեպքերի կեսից ավելին իրականացվում են ավտոտրանսպորտային միջոցներից և քաղաքացիների գրպաններից, դա կազմում է գողությունների շուրջ 65 տոկոսը:
2014 թվականին գրպահանատության դեպքերը կազմել են գողության ընդհանուր թվի 24,2 տոկոսը, 2015 թվականին՝ 36,5, 2016-ին՝ 39,4 տոկոսը, իսկ 2017-ին՝ 34,1 տոկոսը:
Նախարարի խոսքերով, գրպահանատության դեպքերում հանցագործները, որպես կանոն, չեն կալանավորվում և շարունակում են իրենց գործունեությունը: Մասնավորապես խոսվեց մեկ դեպքի մասին, երբ քաղաքացին գրպանահատություն է կատարել 121 անգամ:
Զեյնալյանը նշեց, թե ավտոբուսներում վարորդները շատ հաճախ ստիպված են լինում զգուշացնել, որ տրանսպորտային միջոցում գրպանահատ կա:
Նախագիծն առանց առարկությունների ընդունվեց: