Պատահարներ 

19-ամյա երիտասարդը շուրջ մեկ ամիս ապրել է մեջքի մեջ խրված դանակի սայրով

analitik.am

Կոլումբիայում վիրաբույժները 19-ամյա երիտասարդի մեջքից դանակի 14  սանտիմետրանոց սայր են հեռացրել։ Այս մասին  գրում է El Heraldo-ն։

Շուրջ մեկ ամիս երիտասարդը մեջքի մեջ դանակ է խրված ապրել է, սակայն դանակի սայրը նրան չի անհանգստացրել։

 

Երիտասարդը վնասվածք է ստացել վիճաբանության ժամանակ, սակայն դա նկատել է միայն այն ժամանակ, երբ նրա մոտ սկսվել են շնչառության հետ կապված խնդիրներ։

Հունիսի 25-ին նա դիմել է Սոլեդադ քաղաքի հիվանդանոց, որտեղ վիրաբույժները սայրը հեռացրել են վիրահատության ժամանակ։

Նույն շարքից