Պատահարներ 

Սոչիում իշխանությունները փոթորիկի նախազգուշացում են տվել

Սոչիում իշխանությունները փոթորիկի նախազգուշացում են տվել։ Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` վկայակոչելով քաղաքային վարչության մամլո ծառայությունը:

«Հունիսի 27-29-ը սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ` քամու սրընթաց ուժեղացմամբ մինչև 15-20 մ/վ արագության, գետերի մակարդակի բարձրացում` անբարենպաստ ցուցանիշների հասնելով», - ասվում է հաղորդագրության մեջ:

Քաղաքային վարչությունում նաև զգուշացրել են վարարումների, հեղեղների, սողանքների և էլեկտրականության խափանման հավանականության մասին:

Նույն շարքից