Պատահարներ 

Տավուշ գյուղում «ՈւԱԶ»-ը շրջվել է. 42-ամյա վարորդը տեղում մահացել է

Հունիսի 28-ին` ժամը 08:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Տավուշ գյուղի «Ժորիկի աղբյուր» կոչվող վայրում «ՈւԱԶ-469»  մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1973 թ. ծնված Համլետ Կլեկչյանը, տեղում մահացել է: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ժամը 09.50-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գոտկատեղի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Հովսեփ Կլեկչյանը, ով ևս գտնվել է «ՈւԱԶ»-ի սրահում:

Կատարվում է քննություն:

Նույն շարքից