Պատահարներ 

Արմավիրի մարզում BMW-ն բախվել է կոմբայնին և կողաշրջվել

Հուլիսի 2-ին՝ ժամը 21:29-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա-Վանանդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Արմավիր-Նոր Կեսարիա 15-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի 34 SR 169 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է 51 ՍԼ 15 պետհամարանիշով կոմբայնին և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը (մոտ 60-65տ տղամարդ, ինքնությունը պարզել չի հաջողվել) հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Նույն շարքից