Երկու հույն ճարտարապետ իրականում զարմանալի միտք են իրագործել: Նրանք ժայռի մեջ տուն են կառուցել: Տունն անվանվել է Casa Brutale: Այն իրենից ներկայացնում է բնակելի տարածք, որը կառուցված է ծովափին գտնվող ժայռի մեջ:
Տունը լյուքս դասին է պատկանում, ունի անհրաժեշտ ամեն ինչ բնակվելու համար: Տան տանիքը հենց գետինն է, որի վրա էլ լողավազան է կառուցված, որն օգնում է պահպանել նորմալ ջերմաստիճան տան մեջ: Պատերն էլ, այսպես ասած, բնական եղանակի կարգավորման դեր են կատարում: Հիասքանչ մտահաղացում է:
