Բլոգ 

Լավ, ի՞նչ հաճույք եք ստանում սելֆիից

Խնդրում եմ ինձ` <<հետամնացիս, հնադարյան-նախնադարյան, ոչ ժամանակակից հայացքների տեր>> մարդուն բացատրեք, ասեք, հասկացնեք…

Լավ, ի՞նչ հաճույք եք ստանում սելֆիից, ինքներդ ձեզ, ձեր մարմնի հատվածները նկարելուց…Ազնվությամբ, իրոք չեմ հասկանում…Շոուբիզնեսի ներկայացուցիչներին, զանազան աստղ-աստղիկանմաններին հասկանում եմ մի կերպ, կամ փորձում եմ հասկանալ, իսկ մյուսներին`կներեք ոչ…

Իմմմմաստը՞…

Հատկապես, որ սելֆիի նկարները հաճախ նման են զոմբիների, մի տեսակ տառապալից տարօրինակ իրավիճակներում գտնվողի, այլամոլորակայինների կողմից փորձարկումների ենթարկվածների դեմքի արտահայտություններին…
Կրկին` իմմմմաստը՞… Ինքնասիրահարվա՞ծ եք, ինչ եք…

<<Зеркало, зеркало, скажи мне одной-кто красатою сравнится со мной?... кто на свете всех милее, всех румяней и белее?>>.

Իսկ հայելին գիտե՞ք ինչ պատասխանեց Արմենիայի հաղորդավար Արմեն Թադևոսյանի ձայնով և ինտոնացիայով.

-իմմմմմաստը՞…

Նույն շարքից