Spletnik.ru կայքի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանի հայտնվելը Rolling Stone ամսագրերի շապիկին վրդովեցրել է երգչուհի Շինեյդ Օքոննորին։ Նա կոչ է արել բոյկոտել պարբերականի այս համարը։
Իր ֆեյսբուքյան էջում երգչուհին գրել է. «Ես չեմ հասկանում, ի՞նչ է այդ…, որը չի ժպտում, որովհտև «ժպիտները կնճիռներ են առաջացնում», անում Rolling Stone-ի շապիկին: Ինձ համար երաժշտությունը պաշտոնապես մեռել է: Եվ ո՞վ կարող էր կանխատեսել, որ դա կաներ հենց Rolling Stone-ը, ոչ թե միայն Սայմոն Քոուելը և Լյուիս Ուոլշը: Բոբ Դիլանը, երևի, ցնցված է»:
Իր խոսքից հետո նա ավելացրել է «Բոյկոտ Rolling Stone-ին» հեշթեգը: