Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արտաշատ քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս ահազանգը ստացվել է այսօր՝ ժամը 13.46-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՏԿԱԻՆ հաղորդմամբ, պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-2 ավտոճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի 28-րդ կմ-ում «ՎԱԶ 2121» մակնիշի (վարորդ` Ս.Կ. ծնվ. 1986 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից բախվել արգելապատնեշին և շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ուղևոր Ն.Կ.-ն (ծնվ. 1939թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: