Պատահարներ 

Ճապոնիայում մոլեգնող թայֆունի պատճառով հետաձգվել են ավիաչվերթները

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Մոլեգնող թայֆունի պատճառով Ճապոնիայի 9 ավիաընկերություններ հետաձգել են շուրջ 214 ավիաչվերթ:
Ուժգին Նանկա կոչվող թայֆունը Ճապոնիային է մոտեցել Խաղաղ օվկիանոսից:

Աղետի հետեւանքով նախնական տվյալներով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 6 մարդ:
Ներկայումս թայֆունը առավել ուժգին է մոլեգնում երկրի հարավ-արեւելյան ու հարավ արեւմտյան շրջաններում:

Այս շրջաններից արդեն էվակուցվել է շուրջ 235 հազար մարդ:
Թայֆունը Խաղաղ օվկիանոսից Սիկոկու կղզուն է մոտեցել ժամում 20 կմ արագությամբ: Տեղումների մեծ մասը սպասվում է առաջիկա գիշերվա ընթացքում:

Նույն շարքից