Lոռու մարզում այսօր «Վազ 2121» մակնիշի 03 ԼԼ 608 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի բնակիչ Մանվել Խաչատրյանը նշված ավտոմեքենայով բախվել է բեռնատար գնացքին:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վթարի հետևանքով Մ. Խաչատրյանը տեղում մահացել է, իսկ 3 հոգի, որոնցից 2-ը՝ մանկահասակ երեխաներ, տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց:
Աղբյուրի տեղեկություններով՝ Մ. Խաչատրյանը Հարթագյուղի գյուղապետն էր: