Պատահարներ 

Պակիստանում ջրհեղեղի հետեւանքով զոհվել է 14 մարդ

Պակիստանում ջրհեղեղի հետեւանքով զոհվել է 14 մարդ: Այս մասին հաղորդել է Ռիա Նովոստի գործակալությունը, նշելով, որ ջրհեղեղը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւմտյան Չիգրալ երկրամասում:
Տվյալների համաձայն զոհերի թիվը կարող է աճել:

Իշխանությունների տեղեկացմամբ աղետից տուժել է ավելի քան 200 հազար մարդ:
Անընդհատ տեղացող անձրեւը խոչընդոտում է փրկարարական աշխատանքներին:

Հիշեցնենք, որ նախորդ տարում Պակիստանում ու Հյուսիսային Հնդկաստանում հեղհեղումների զոհ էր դարձել 440 մարդ, էվակուացվել էր 60 հազար բնակիչ:

Նույն շարքից