Պատահարներ 

Խոշոր հրդեհ Նոր Արեշում

Հուլիսի 21-ին` ժամը 17:06-ին, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի 45-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Քիչ անց ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշ թաղամասի 45-րդ փողոցի տներից մեկում է հրդեհ բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության "ԲԻՍ-1" աստիճան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:43-ին, մարվել՝ 17:52-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Նույն շարքից