Պատահարներ 

Դավիթաշենում վերելակը խափանվել է, մայրը 3 երեխաների հետ մնացել ներսում

Այսօր առավոտյան՝ ժամը 09.58-ին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 13 շենքի 2-րդ մուտքի վերելակը խափանվել է, մայրը երեխաների հետ մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները վերելակից դուրս են բերել Ն. Ն.-ին և երեք երեխաներին:

Նույն շարքից