Պատահարներ 

Դաժան ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կա 4 զոհ, 3 վիրավոր. shamshyan.com

Դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Սիսիան-Գորիս ավտոճանապարհին բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով կա 4 զոհ, 3 վիրավոր:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գորիսի և Սիսիանի բաժնի օպերատիվ խմբերը, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տեղի հրշեջ-փրկարարների խմբերը, ճանապարհային ոստիկանները և Սյունիքի մարզի քննչական վարչության խումբը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում

Նույն շարքից