Fishki.net կայքը ներկայացնում է, թե իրականում պատմական կերպարները ինչպիսի արտաքին ունեն։
Հոլիվուդյան կինոարտադրողները երբեմն գեղեցիկ պատկերի և դրամատիզմի համար չափազանցնում են պատմական որոշ փաստեր և իրադարձություններ։
1. Քսերքսես 1-ին. «300 սպարտացիներ»
Քսերքսեսն Աքեմենյանների պարսկական արքայատոհմի արքաներից էր, ով իշխեց Ք.Ա. 486-465 թվականներին։
2. Աքիլես. «Տրոյա»
Աքիլեսը Տրոյական պատերազմի ամենամեծ հերոսն էր։ Նա Թեսալիայի արքա Պելևսի ու Թետիս աստվածուհու որդին էր՝ համաձայն հունական դիցաբանության, ինչպես նաև ամենաքաջ հերոսը հին հույների շարքերում։ 
3. Մաքսիմին 1-ին Թրակիացի. «Գլադիատոր»
Գայոս Հուլիոս Վերոս Մաքսիմին Թրակիացին «Գլադիատոր» ֆիլմի գեներալ Մաքսիմուսի նախատիպն է։ Նա առաջին «զինվորական կայսրն էր», ով բարձրացավ ամենաներքևներից և իշխեց 235 թվականի մարտի 20-ից մինչև 238 թվականի մարտի 22-ը։
4. Ուիլիամ Ուոլես. «Քաջ սիրտը»
Ուիլիամ Ուոլեսը շոտալանդացի ասպետ ու զորահրամանատար էր, ով հանդիսանում էր ապստամբ շոտլանդացիների առաջնորդներից մեկն Անգլիայի դեմ մղված անկախության պատերազմի ժամանակ։ 1297-1298 թվականին եղել է Շոտլանդիայի պահապան-ռեգենտը։
5. Գեորգ VI. «Արքան է խոսում»
Գեորգ VI-ը Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Կանադայի, Ավստրալիայի ու Հարավային Աֆրիկայի արքան էր 1936 թվականի դեկտեմբերի 11-ից, ինչպես նաև Եղիսաբեթ 2-րդ թագուհու հայրը։
6. Կլեոպատրա VII Ֆիլոպատոր. «Կլեոպատրա»
Հելլենիստական Եգիպտոսի վերջին թագուհին մակեդոնական Պտղոմայոսների արքայատոհմից էր։ Նա հռակ ձեռք բերեց շնորհիվ հռոմեացի զորավար Մարկ Անտոնիոսի հետ ունեցած սիրո դրամատիկ պատմության։
7. Լեոնիդես I. «300 սպարտացիներ»
Լեոնիդեսը Սպարտայի արքաներից էր՝ Ագիդոսների արքայատոհմից, ով իշխել է Ք.Ա. 491-480 թվականներին։ Նրա հայրն Անաքսանդրիդեսն էր, իսկ ինքը՝ Լեոնիդեսը, համարվում էր Հերակլեսի 20-րդ սերնդի ժառանգներից։
8. Ալեքսանդր Մակեդոնացի. «Ալեքսանդր»
Ալեքսանդրն իշխանության անցավ Մակեդոնիայում Ք.Ա. 336 թվականին ու հիմնեց աշխարհակալ տիրություն շնորհիվ զորավարի իր հանճարի, սական նրա հիմնած տիրությունը փուլ եկավ նրա մահից անմիջապես հետո։
9. Պու Ի. «Վերջին կայսրը»
Մանչուրական Ցին-Այսինցզյուէլո արքայատոհմի (այսին գիրո՝ «ոսկե տոհմ») վերջին կայսր Պու Ին ծնվել է 1906 թվականի փետրվարի 7-ին ու արդեն երկու տարեկան հասակում դարձավ կայսր։ 1911 թվականի հեղափոխության արդյունքում 1912 թվականի փետրվարի 12-ին Պու Ին հրաժարվեց գահից, ու իշխանությունն անցավ նախագահ Յուան Շիկային։ 13 տարի ապրելով «էլիտար պայմաններում»՝ 1924 թվականին Պու Ին արտաքսվեց հանրապետական բանակի կողմից։ 1932 թվականին նա դարձավ Մանչժոու-Գոու խամաճիկ-պետության գերագույն իշխող, իսկ 1945 թվականի օգոստոսի 19-ը դարձավ Չինաստանի վերջին կայսր իշխանության վերջին օրը։
10. Սպարտակ. «Սպարտակ. արյուն և ավազ»
Հռոմեացիների կողմից գերված նախկին թրակիացի զինվորը, ում գլադիատոր դարձրեցին, դարձավ պատմության ամենահայտնի ստրուկների ապստամբության առաջնորդը, որը ծավալվեց ժամանակակից Իտալիայի տարածքում Ք.Ա. 74-71 թվականներին։ Սպարտակի բանակը բաղկացած էր փախուստի դիմած գլադիատորներից ու ստրուկներից, բայց այն մի քանի ճակատամարտերում կարողացավ ջախջախել հռոմեական կանոնավոր լեգիոնները, այդ թվում նաև երկու կոնսուլական բանակ։ Այս իրադարձությունները պատմության մեջ մտան որպես Սպարտակի ապստամբություն, որը թվով երրորդ խոշոր ստրկական ապստամբությունն էր Հռոմում՝ առաջին և երկրորդ Սիցիլիական ապստամբություններից հետո։








